Շախմատի Եվրոպայի թիմայինում Հայաստանի տղամարդկանց ընտրանին, ի հաշիվ Լեւոն Արոնյանի ու Վլադիմիր Հակոբյանի հաղթանակների, 3:1 հաշվով շահեց սլովենացիների հետ մրցամարտը (Սերգեյ Մովսիսյանն ու Գաբրիել Սարգսյանը միավոր են կիսել: Ի դեպ` ուկրաինացինեի հետ խաղում Մովսիսյանը պարտվել էր): Վրացիների հետ խաղում կանանց մեր ընտրանին առայժմ պարտվում է 1:2 հաշվով:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ